Հունվարի 3-5 աշխատակարգ

Հուվարի 3

  • Ուսումնական առաջին շրջանի հաշվետվության ամբողջականացում
  • Գնահատման մատյաններում բացթողումների լրացում
  • Ուսումնական երկրորդ շրջանի ծրագրի, ժամանակացույցի կազմում

Հունվարի 4

  • Ուսումնական առաջին շրջանի հաշվետվության ամբողջականացում
  • Սովորողների բլոգների ստուգում
  • Ուսումնական երկրորդ շրջանի ծրագրի, ժամանակացույցի ամբողջական հրապարակում
  • Ճամբարային նախագծերի հրապարակում

Հունվարի 5

12։00-13։00՝ մասնախմբերով աշխատանք. ուսումնական 2-րդ շրջանի աշխատանքային նախագծերի, նախաձեռնությունների ներկայացում

13։00-14։00՝ մանկավարժական խորհուրդներով հավաքներ. ուսումնական առաջին շրջանի ամփոփման մասին հաղորդում, 2-րդ շրջանի պատրաստության մասին հաղորդում. կոնկրետացումներ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Յուրացրած թեմաներ

Մաթեմատիկա 6-րդ դասարան

  • Տառային արտահայտություններ
  • Հարաբերություններ
  • Համեմատականություններ և նրանց հիմնական հատկությունը
  • Համեմատականությունների վերաբերյալ խնդիրների լուծումը
  • Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
  • Համեմատականության գործակից
  • Տոկոսներ
  • Մասեր, տոկոսներ և հարաբերություններ։ Խնդիրների լուծում
  • Մասշտաբ
  • Համաչափություն
  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
  • Պատահույթներ
  • Ամբողջ թվեր
  • Կոորդինատային ուղիղ
  • Ամբողջ թվի բացարձակ արժեք(մոդուլ)
  • Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
  • Տարբեր նշանով ամբողջ թվերի գումարում
  • Ամբողջ թվերի հանումը
  • Գործողություններ ամբողջ թվերի հետ
  • Ամբողջ թվերի բազմապատկումը
  • Ամբողջ թվերի բաժանումը
  • Ամբողջ թվերի գումարման օրենքները
  • Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
  • Կոորդինատային հարթություն
  • Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա

Մաթեմատիկա առանց բանաձևերի (6-րդ, 7-րդ դասարաններ)

  • Ֆլեշմոբային խնդիրների լուծում
  • Խնդիրներ լուցկու փայտիկներով
  • Մաթեմատիկական ռեբուսներ
  • Մաթեմատիկական օրինաչափություններ
  • Մաթեմատիկական օլիմպիադայի խնդիների լուծում
  • Մաթեմատիկական խաչբառ
  • Մաթեմատիկական գլուխկոտրուկներ
  • Սուդոկու
Իրականացրած նախագծեր
Ճամփորդություններ

Մաթեմատիկա ա․բ․

Դաս 14։ Խաղում ենք սուդոկու

Խաղի հղումը

Մաթեմատիկա ա․բ․

Դաս 13։ Մաթեմատիկական գլուխկոտրուկներ
  1. Երեկ չէ առաջին օրն ես 25 տարեկան էի, իսկ հաջորդ տարի կլինեմ 28 տարեկան: Ե՞րբ է իմ ծննդյան օրը:
  2. Ի՞նչ մաթեմատիկական նշան պետք է տեղադրել 5 և 9 թվերի միջև, որպեսզի ստացված թիվը մեծ լինի 5-ից, բայց փոքր 9-ից:
  3. Գտե՜ք թիվը, եթե
    -թիվը բաղկացած է 6 տարբեր թվանշաններից,
    -կենտ և զույգ թվերը հաջորդում են միմյանց, ընդ որում 0-ն ևս կիրառվում է և ընդունվում է որպես զույգ թիվ,
    -յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից տարբերվում է ավելի քան 1-ով,
    -տվյալ թվի առաջին 2 թվանշաններից բաղկացած թիվը և մեջտեղի 2 թվանշաններից բաղկացած թիվը առանց մնացորդի բաժանվում են տվյալ թվի վերջին թ թվանշաններից բաղկացած թվին:

    * Տվյալ գլուխկոտրուկն ունի 1-ից ավելի լուծում:
  4. Եթե 1 թվանշանն ավելացնենք որևէ հնգանիշ թվի, ապա կստանանք 3 անգամ փոքր թիվ այն թվից, որը կստացվեր, եթե 1 թվանշանը կցվեր տվյալ հնգանիշ թվի վերջից: Գտնել տրված հնգանիշ թիվը:
  5. Աղյուսը կշռում է մեկ կիլոգրամ և այն քաշի կեսը, որն ունի: Որքա՞ն է աղյուսի քաշը:
Design a site like this with WordPress.com
Get started