Իմ մասին

Ողջույն։ Ես Միլենա Սիմոնյանն եմ։ Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 2022-2023 ուստարում աշխատել եմ «Ուսում» դպրոցում որպես Մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ունեմ նաև երաժշտական կրթություն, այժմ «Երևանյան Թմբուկներ» խմբում թմբկահարուհի եմ։ Շատ եմ սիրում արշավել Հայաստանում և բացահայտել մեր չքնաղ բնությունը։ Կարծում եմ, որ մաթեմատիկան գիտության ամենակարևոր ճյուղերից է և փորձում եմ սովորողներին հնարավորինս հասանելի դարձնել խնդիր-լուծում ճանապարհները։ Որոշել եմ դասավանդել, քանի որ կարծում եմ՝ կրթական ոլորտի խնդիրները մատնացույց անելուց և դժգոհելուց բացի, պետք է գործել, սեփական լուման ունենալ բարեփոխման գործում։ Հաշվի առնելով մասնագիտական գիտելիքներս և փաստը, որ իմ և սովորողների սերունդների միջև մեծ տարբերություն չկա, կարծում եմ կարող եմ օգտակար լինել այս ոլորտում։ Իսկ Կրթահամալիրը ընտրել եմ, այն պատճառով, որ կա ազատություն՝ կաղապարված դասագրքային մոտեցումներից դուրս աշխատել, իրականացնել սեփական գաղափարները և, վստահաբար, ավելի մեծ օգուտ տալ։

Design a site like this with WordPress.com
Get started