Մարտ ամսվա հաշվետվություն

Յուրացրած թեմաներ (մաթեմատիկա)
  • Մեկ անհայտով հավասարումներ
  • Հավասարումների հանգող խնդիրների լուծումը
  • Արել ենք անցած նյութերի կրկնություն
(Մաթեմատիկա ա.բ.)
  • Լուծել ենք «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի խնդիրներ
  • Խաղացել ենք մաթեմատիկական խաղեր (խաղ 1), (խաղ 2), (խաղ 3)
  • quizizz-ում ստեղծած հարցաշարերով ամրապնդել ենք մաթեմատիկական գիտելիքները և անցած թեմաները
Այլ աշխատանքներ
  • 63 ստուգված ֆլեշմոբ
  • «Ձոն» ստուգատեսի պատրաստություններ
  • մասնակցություն մասնախմբի հավաքներին
  • մասնակցություն մանկավարժական խորհրդով հավաքներին
  • մասնակցություն ուրբաթ-համերգներին

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Օր 1

Ճամբարային երրորդ շաբաթվա առաջին օրը սկսեցինք խոհանոցային գործունեությամբ, պատրաստեցինք պիցցաներ մեր նախընտրած բաղադրիչներով և իհարկե համտեսեցինք, բավականին համեղ էին ստացվել: Օրվա մյուս կեսին ունեցանք կինոդիտում փոքր դահլիճում, դիտեցինք Վոնկա ֆիլմը, շոկոլադագործ Ուիլի Վոնկայի մասին:

Շարունակել կարդալ “Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում”

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Օր 1

Առաջին օրն աշխատեցինք մեր նախագծ վրա։ Ճամբարականները մի քանի խմբերով սկսեցին աշխատել գրքույկի դիզայնի վրա, քվեարկության միջոցով կընտրենք լավագույն տարբերակը։ Մեր ջոկատի համար որոշեցինք անուն, մի քանի տարբերակներից մեծամասնությունն ընտրեց «MathWizards» անունը։

Շարունակել կարդալ “Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում”

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Օր 1

Առաջին օրը ծանոթացանք ճամբարային նախագծերին, քննարկեցինք առաջիկա ճամփորդությունների մանրամասները, աշխատեցինք նախագծի վրա, խաղացինք տրամաբանական խաղեր և ամփոփեցինք օրը։

Շարունակել կարդալ “Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում”

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Յուրացրած թեմաներ

Մաթեմատիկա 6-րդ դասարան

  • Տառային արտահայտություններ
  • Հարաբերություններ
  • Համեմատականություններ և նրանց հիմնական հատկությունը
  • Համեմատականությունների վերաբերյալ խնդիրների լուծումը
  • Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
  • Համեմատականության գործակից
  • Տոկոսներ
  • Մասեր, տոկոսներ և հարաբերություններ։ Խնդիրների լուծում
  • Մասշտաբ
  • Համաչափություն
  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
  • Պատահույթներ
  • Ամբողջ թվեր
  • Կոորդինատային ուղիղ
  • Ամբողջ թվի բացարձակ արժեք(մոդուլ)
  • Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
  • Տարբեր նշանով ամբողջ թվերի գումարում
  • Ամբողջ թվերի հանումը
  • Գործողություններ ամբողջ թվերի հետ
  • Ամբողջ թվերի բազմապատկումը
  • Ամբողջ թվերի բաժանումը
  • Ամբողջ թվերի գումարման օրենքները
  • Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
  • Կոորդինատային հարթություն
  • Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա

Մաթեմատիկա առանց բանաձևերի (6-րդ, 7-րդ դասարաններ)

  • Ֆլեշմոբային խնդիրների լուծում
  • Խնդիրներ լուցկու փայտիկներով
  • Մաթեմատիկական ռեբուսներ
  • Մաթեմատիկական օրինաչափություններ
  • Մաթեմատիկական օլիմպիադայի խնդիների լուծում
  • Մաթեմատիկական խաչբառ
  • Մաթեմատիկական գլուխկոտրուկներ
  • Սուդոկու
Իրականացրած նախագծեր
Ճամփորդություններ

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր
Այլ աշխատանքներ
  • Ֆլեշմոբի ստուգում (61)
  • Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի երկրորդ մակարդակի կազմում

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնասիրված թեմաներ․
  • Տոկոսներ
  • Մասշտաբ
  • Համաչափություն
  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
Իրականացրած նախագծեր․
Այլ աշխատանքներ․
  • Ֆլեշմոբի ստուգում (30)
  • Որպես պատասխանատու՝ հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի «սովորողներն են առաջադրում խնդիրներ» մակարդակը կազմելիս
  • Բակային աշխատանք
  • Հոդվածի վերլուծություն

Ճամփորդության ամփոփում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10։00 Սբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ մեկնարկեց մեր ճամփորդությունը դեպի Սարդարապատ։ 10։15 ճանապարհ ընկանք, մեր առաջին հայրենագիտական կանգառը եղավ Զվարթնոց տաճարում, սովորողները ծանոթացան տաճարի պատմությանը, ուսումնասիրեցին տարածքը, շփվեցին այլազգի զբոսաշրջիկների հետ։ Հաջորդ կանգառը եղավ Սբ Հռիփսիմե եկեղեցում, եկեղեցում սովորողները քահանայից ստացան օրհնություն։ 12։55 շարժվեցինք դեպի Սարդարապատ։ Ճանապարհին սովորողները տեսան Քասախ գետը, Մուսա լեռը, Մեծամորի ատոմակայանը, ստացան այդ բոլորի մասին տեղեկություն։ Հասնելով Սարդարապատ, ունեցանք բրդուճային ընդմիջում, որից հետո սովորողները քայլեցին ամբողջ հուշահամալիրի տարածքով, ծանոթացան պատմությանը, կառուցվածքին, եղան նաև Հայոց Ագագրության թանգարանում։ Օրվա ծրագրում նաև ունեինք խաղ-վիկտորինա, որի հարցերը կազմել էին հենց սովորողները, նախագծից ունեցանք դրական արձագանքներ սովորողների կողմից։ 17։10 ճանապարհվեցինք դեպի Արմավիր քաղաքի Սբ Սարգիս եկեղեցի, մի փոքր ժամանակ անցկացրինք եկեղեցու բակում և վերադարձանք Երևան՝ բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով։

Design a site like this with WordPress.com
Get started