Մաթեմատիկական եռալեզու ուղեցույց-գրքույկի կազմում

Համագործակցային երկարաժամկետ նախագիծ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ Միլենա Սիմոնյան, Տաթև Մկրտչյան, Մարիամ Առուշանյան, Անահիտ Բալաբեկյան

Ժամանակահատվածը՝ Շուրջտարյա

Նպատակը՝

  • Սովորողների մոտ զարգացնել բազմալեզու մտածողություն
  • Զարգացնել ուսումնական նյութեր որոնելու և հետազոտելու հմտություն
  • Օտարալեզու սովորողների ինտեգրում ուսումնական ծրագրին

Ընթացքը՝

Սովորողները կատարում են թարգմանական աշխատանք՝ հայերեն-անգլերեն և հայերեն-ռուսերեն լեզուներով, թարգմանում են մաթեմատիկայում հաճախ օգտագործվող տերմիններ և սահմանումներ, ինչպես նաև իրենց կողմից առաջարկված խնդիրներ և առաջադրանքներ։ Թարգմանական աշխատանքներին կհետևեն ռուսաց լեզվի դասավանդող՝ Անահիտ Բալաբեկյանը և անգլերեն լեզվի դասավանդող՝ Մարիամ Առուշանյանը։ Մաթեմատիկական տերմինների, սահմանումների և առաջադրանքների հավաքագրմանը կհետևեն մաթեմատիկայի դասավանդողներ՝ Միլենա Սիմոնյանը և Տաթև Մկրտչյանը։

Ամեն ամսվա վերջին շաբաթվա ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները, աշխատանքները տեղադրում են իրենց բլոգներում, բլոգում բացում են համապատասխան բաժին աշխատանքները մեկտեղելու նպատակով։

Համագործակցող դասավանողները սովորողների աշխատանքները ուսումնասիրում և ընտրում են նախագծին համապատասխան աշխատանքները։ Ընտրված աշխատանքներից կազմվելու է թվային ուղեցույց-գրքույկ, որից կարող են օգտվել թե՛ սովորողները և թե՛ դասավանդողները։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started