Սեբաստացու օրեր։ Նոյեմբերյան նախագծեր

Ամբողջ թվերը quizizz-ում

Ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Ուսումնական նյութ՝ «Ամբողջ թվեր»

  • Բացասական և դրական թվեր
  • Կոորդինատային ուղիղ
  • Ամբողջ թվի հակադիր թիվը 
  • Ամբողջ թվի մոդուլը
  • Ամբողջ թվերի համեմատումը

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 24

Նպատակը՝

  • Ուսումնական նյութի ամրապնդում

Ընթացքը՝

Անցնում ենք quizizz-ի հարցաշարը և արդյունքները տեղադրում բլոգում։

Այց Երևանի կենդանաբանական այգի

Ճամփորդության վայրը՝ Երևանի կենդանաբանական այգի
Օրը` նոյեմբերի 4

Մասնակիցներ` 6-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության տեսակը՝ բնապահպանական-ճանաչողական

Նպատակը՝ Բնապահպանական-ճանաչողական այց՝ Երևանի կենդանաբանական այգի, որտեղ սովորողները կտեսնեն տարբեր կենդանիների, թռչունների, սողունների, կհետևեն նրանց կերակրման և լողացման ընթացքին, իրենք նույնպես առիթ կունենան կենդանիներին կերակրելու։ Ավելի մոտ կլինեն բնությանն ու կենդանական աշխարհին, ինչը կստիպի նրանց ավելի սիրել և փայփայել բնությունն ու շրջակա միջավայրը։

Շարունակել կարդալ “Այց Երևանի կենդանաբանական այգի”

Կազմում ենք դիագրամներ

Ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Ուսումնական նյութ՝ «Դիագրամներ»

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 1 — 10

Նպատակը՝

  • Ուսումնական նյութի ամրապնդում
  • Առօրյայում մեզ առնչվող տվյալների վերծանում

Ընթացքը՝

Առօրյայից վերցնում ենք որոշակի տվյալներ, օրինակ՝ դասարանում սովորողների գնահատականները կամ տղաների և աղջիկների քանակը, օրվա գրաֆիկը և կազմում համապատասխան սյունակաձև/շրջանաձև դիագրամները։ Կազմում ենք 1 սյունակաձև և 1 շրջանաձև դրագրամներ։

Ամփոփում՝

  1. Հայկ Մամյան 6-3
  2. Ալեն Մկրտչյան 6-3
  3. Յանա Բաղդասարյան 6-4
  4. Արեգ Դուրյան 6-4
  5. Լուսինե Պապանյան 6-8

Մաթեմատիկա ա․բ․

Դաս 7, «Մաթեմատիկական օրինաչափություններ»

Խնդիրները՝ այստեղ։

«Մաթեմատիկական հայտնություն» հոդվածի վերլուծություն

Հոդվածի հեղինակը ականավոր մաթեմատիկոս և մանկավարժ Ջորջ Փոյան է։ Փոյայի դասավանդման մեթոդիկայի ղեկավար սկզբունքն է՝ սովորողների մեջ ոչ միայն տրամաբանական դատողությունների, այլև՝ իմացաբանական մտածողության հաստատուն ունակությունների սերմանումը։ Հոդվածում հեղինակը ներկայացնում է ուսուցման գործընթացի, դասավանդման արվեստի և դասավանդում սովորեցնելու վերաբերյալ իր տեսակետները։

Շարունակել կարդալ “«Մաթեմատիկական հայտնություն» հոդվածի վերլուծություն”

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնասիրված թեմաներ․
  • Տոկոսներ
  • Մասշտաբ
  • Համաչափություն
  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
Իրականացրած նախագծեր․
Այլ աշխատանքներ․
  • Ֆլեշմոբի ստուգում (30)
  • Որպես պատասխանատու՝ հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի «սովորողներն են առաջադրում խնդիրներ» մակարդակը կազմելիս
  • Բակային աշխատանք
  • Հոդվածի վերլուծություն
Design a site like this with WordPress.com
Get started